Նորություններ

Լոռու մարզպետարանի աշխատակցին առանձնակի դաժանությամբ սպանած, դին և տունն այրած 20-ամյա կասկածյալը դատարանից տեղափոխվեց Վանաձորի բանտ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատավոր Ս. Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վեադառնալով, բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալ Ս. Սերոբյանի միջնորդությունը և Արեն Մ.-ն, ով կասկածվում է Լոռու մարզպետարանի 42–ամյա աշխատակցին առաձնակի դաժանությամբ սպանելու և տունը այրելու մեջ, դատարանից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեց Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Արեն Մ.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել էին դանակի բազմաթիվ հարվածների հետքեր: Ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել էր, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել էին կիսամոխրացած դին:

Կալանավորված Արեն Մ.-ն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ավելին
Back to top button