Նորություններ

Գերանդիով մարմնական վնասվածքներ էր պատճառել. համագյուղացին մահացել է

Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ:

Հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին փոխանցվեց:
Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:

Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել:

Հանագմանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ավելին
Back to top button