Նորություններ

Խաչատուրյան քույրերն իրենց հոր ոտնձգությունների զոհ են ճանաչվել

Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Kommersant-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար: Այդուհանդերձ, քննությունը հաստատել է աղջիկների հանդեպ հոր կողմից դրսևորված ծաղրուծանակի փաստերը:

Փաստաբանների կարծիքով՝ սա աղջիկներին հնարավորություն կտա ապացուցել, որ գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

«Նախաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքների ճշմարտացիությունը: ՌԴ ՔԿ աշխատակիցները պաշտոնապես Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են ներկայացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դրա տեքստից պարզ է դառնում, որ քննիչները պարզել են աղջիկների նկատմամբ բարոյական և սեռական բռնությունը, իսկ քրեական գործի հարուցումը մերժելը սպասելի էր՝ կապված կասկածյալի մահվան հետ»,- ասել է փաստաբանը:

forrights.am

Ավելին
Back to top button