ՆորություններՔո ձայնը

Մի՛ արեք, ռեժիմ մի դարձեք․․․

«Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեռ ոչ մի ռեժիմ գաղտնի ոստիկանության միջոցով չի փրկվել։ Երկարաձգվել է, բայց մեկ է վերջը նույնն է։ Մի ելք կա՝ ռեժիմ չդառնալ, լինել սահմանադրական կառավարման շրջանակներում, օրինական ճանապարհով կառավարությունը փոխելու հնարավորությունը չխլել։ Մարտիրոսյան Հայկին ԱԱԾ կանչելու պահով… Մի՛ արեք կառավարողներ ջան։ Մեծ մասիդ անձամբ գիտեմ, ոմանց հետ ինչ որ ճանապարհ եմ անցել, շատերի հետ զուգահեռ կամ հակառակ ճանապարհներով ենք անցել… Մի խոսքով, մի՛ արեք, ռեժիմ մի դարձեք»։

Ավելին
Back to top button