ՆորություններՏնտեսական
Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ

«Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։
Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները»,-հայտնում է ՀՀ կառավարությունը՝ ֆեյսբուքյան էջում:
Այս հրապարկումով կիսվել է նաեւ ՀՀ վարչապետը եւ գրել.
«Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»: