ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Սերժ Սարգսյանը պիտի վաղուց ձերբակալված լիներ, որովհետև հենց այսօրվա խնդիրների մի մասը գալիս է իր գործունեությունից». Արա Պապյան

«Ամուլսարի հարցը հույժ կարևոր հարց է, որովհետև եթե բացասական զարգացումներ ունենա, ապա սա ճակատագրական կարող է լինել ժողովրդի համար»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այս կարծիքը հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Պապյանի խոսքերով՝ ցույցը խաղաղ էր, և բերման ենթարկելը ինքնին ճնշման միջոց էր հասարակության վրա:

Ըստ նրա՝ այս հարցով հասարակությունը պետք է լինի չզիջող:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության վերաբերյալ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ Պապյանն ասաց.

«Սերժ Սարգսյանը պիտի վաղուց ձերբակալված լիներ, որովհետև հենց այսօրվա խնդիրների մի մասը գալիս է իր գործունեությունից: Միքայել Մինասյանը զուտ հոգեբանական տակտիկա է օգտագործում: Երբ դու ասում ես՝ կձերբակալեն, դու մի ձևով այդ ձերբակալությունը հետ ես մղում, որովհետև եթե իսկապես նման բան անեն, կասի՝ քաղաքական էր, ես զգուշացնում էի»,- նշեց Պապյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին առնվազն 1000 հոգի կան, ովքեր ենթակա են ձերբակալման, որոնց պատճառով մենք ահռելի արտաքին պարտք ենք կուտակել, որոնց պատճառով հսկայական բնապահպանական խնդիրներ են առաջացել և այլն:

 

 

Ավելին
Back to top button