Նորություններ

Չունենք ապացույցներ, որ Ամուլսարում եղած ռիսկերն այս պահին բնակչության վրա թողնելու են առողջական ազդեցություն. Արսեն Թորոսյան

Չունենք ապացույցներ, որ Ամուլսարում եղած ռիսկերն այս պահին բնակչության վրա թողնելու են առողջական ազդեցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե նման ապացույցներ կլինեն, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ այդ ամեն ինչը մեղմելու համար: Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական պրոցեսին: Վերջնական եզրակացության մասին ունենք մեր համառոտ տեղեկանքը Ջերմուկի մասով, որ վտանգ չկա, Սևանի մասով, որ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով, որը, հնարավոր է, լինի բուռն շինարարության ժամանակ, բայց ազդեցություն չի ունենա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Ամուլսարի հանքը պետք է շարունակի իր գործունեությունը, թեև բնապահպանները բողոքում են:

Մանրամասները՝ տեսանյութում:


 factor.am

Back to top button
Close