Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Ավելին
Back to top button