Նորություններ

Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում  զրուցեց քաղաքացիների հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։

Վարչապետը մեջբերումներ անելով «Էլարդ»-ի եզրակացությունից՝ հայտարարեց, որ Ամուլսարի հանքը վտանգ չի պարունակում Սևանի համար։

«Նշաձողը դրվել է այնպես, որ նույնիսկ մի լիտր աղտոտված ջուր չպետք է արտահոսի դեպի շրջակա միջավայր։ Մենք իրականացնելու ենք մշտական մոնիթորինգ, եթե տեսնենք, որ էդ հանքում Լիդիան ընկերությունը չի պահպանում մեր պայմանը՝ 0 լիտր աղտոտված ջրերի արտահոսքի հետ կապված, մենք օրենսդրության պահանջներն ենք առաջադրելու, եթե չկատարվեց, լրիվ օրինական հիմքով հանքը փակվում է։ Կառավարությունն ունի բոլոր լծակներն այս հարցը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով, Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական սատնդարտներով, որոնք մինչն այս Հայաստանում երբեք չեն կիրառվել։

Ավելին
Back to top button