ՆորություններՔո ձայնը

Այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը․ այս ամենը հիասթափեցուցիչ է

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ահա, նայեք, Ռուզաննայի թևերն են, այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը։
Ես իմ որևէ կապտուկ չեմ ուզում ցուցադրել, քանի որ ես մեկն եմ յուրաքանչյուրից։ Ամենևին չեմ ցանկանում, որ իմ հանդեպ հատուկ մոտեցում լինի, թեև շնորհակալ եմ, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ զանգահարել և հարցնում էր որպիսությունս։ Ուզում եմ ընդգծել, որ ես մեկն եմ այն քաղաքացիներից, որոնք այսօր մասնակցում էին հավաքին և բարձրաձայնում իրենց էկոլոգիական իրավունքին վերաբերող խնդիրներ՝ Ամուլսարի ծրագրի վտանգավորության շրջանակներում։

Ես վերին արտի ցորենի կարգավիճակի հավակնություններ չունեմ և ցանկանում եմ ընդամենը, որ երկրում իրական փոփոխություններ լինեն, և այդ փոփոխությունները առաջին հերթին կարող են լինել էկոգիտակցության փոփոխության ու նաև հանքարդյունաբերության վերաբերյալ վերաբերմունքի վերանայման արդյունքում։ Ես դա չեմ տեսնում այս մեկ տարվա արդյունքում, միայն Իջևանում ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման տեսքով տեսա և այսօր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնությունների տեսքով։ Այս ամենը հիասթափեցուցիչ է ու անասելի ցավալի․․․»։

Ավելին
Back to top button
Close