Նորություններ

էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա…կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվել է: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարչապետը այսօր հանդես կգա հայտարարությամբ եւ լրացուցիչ կպարզաբանի իրավիճակը:

«Եթե կլինի գոնե 0,1 տոոկս կասկած, որ հանքի շահագործումից կտուժի Ջերմուկը, դրանից կտուժի Սեւանա լիճը, այդ հանքը չի շահագործվի: Այսօր կան եզրակացություններ, այդ եզրակացություններն ընդունվել են ի գիտություն, եւ կառավարությունը կկայացնի իր որոշումը»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Այսօր Բաղրամյան 26-ում եղել է իրավական, գիտական բանավեճ, լսվել են տարբեր կարծիքներ, ասել է Սիմոնյանը եւ հավելել՝  խնդիրն այն մասին է, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք:

«Բայց եթե լինի իրավիճակ, որտեղ մենք կտեսնենք, որ վնաս չկա՝ կշահագործվի: Ժողովրդին սկզբից էլ ասվել է, որ եթե լինի վտանգ, հանքը չի շահագործվի, եթե չլինի՝ կշահագործվի : Գոյություն ունի եզրակացություն, որն ընդունվելէ  ի գիտություն եւ դրա վերաբերյալ կլինի հայտարարություն»,-ասել է Սիմոնյանը:

Վերջինս նշել է, որ իր անձնական կարծիքը, թե կողմ է հանքի շահագործմանը, թե ոչ, չի կարող արտահայտել, որովհետեւ մասնագիտական գիտելիքները հարցի վերաբերյալ չեն բավարարում:

«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա… Կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական բարձր մակարդակն է: Չի՛ քննարկվում դա»:

 

 

Ավելին
Back to top button