Նորություններ

«Նիկոլը Սերժի շարունակությունն է». Բաղրամյան 26-ում ավարտվեց փակ քննարկումը

Շուրջ 2 ժամ Բաղրամյան 26-ում փակ դռների հետեւում քննարկվեց Ամուլսարի հարցը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում էր հրավիրել: Հրավիրյալների թվում կային բնապահպաններ, Ջերմուկ համայնքի ավագանին, Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։

Հանդիպումից հետո ոմանք բավականին զայրացած լքեցին Բաղրամյան 26-ը՝ հայտարարելով, որ շարունակելու են պայքարել, որպեսզի Ամուլսարը շարունակի մնալ սար եւ Լիդիանը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում:

«Նիկոլը դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն էր»,-հայտարարեցին խորհրդակցությունից դուրս եկած ակտիվիստները:

Լրագրող Թեհմինե Ենոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ նշել է, որ չունեն որեւէ հիմնավորում,  որը հնարավորություն կտա  լիցենզիան համարել ուժը կորցրած, թեւվ նաեւ ասել է, որ Ամուլսարի խնդրով կլինի նոր փորձաքննություն:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւս  կրկնեց, որ այս պահին չկան հիմքեր, որպեսզի Լիդիանը դադարեցնի իր գործունեությունը:

Ավելին
Back to top button