Նորություններ

Ողբերգական դեպք Արմավիրում. 23-ամյա տղա հոսանքահարվել է

Օգոստոսի 19-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում քաղաքացի է հոսանքահարվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մերուժան Սարգսյան փողոցի տներից մեկի տանիքից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Պետրոս Մ.-ի (ծնված 1996 թ.) դին:

Ավելին
Back to top button