Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը Մաշտոցի պողոտայում՝ Կառավարական ընդունելությունների տան մոտ, բախվել է երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 MM 801 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում՝ Կառավարական ընդունելությունների տան դիմաց, դուրս է եյկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գագիկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button