Նորություններ

«Միլպետն ասաց՝ ստից է անում». Շատինում մահացած 32-ամյա կնոջ հարազատները մանրամասներ են պատմում. news.am

Օգոստոսի 15-ին Շատին գյուղում ոստիկանների ներխուժումից հետո մահացած 32-ամյա Քրիստինե Հայրապետյանի հարազատները կնոջ մահվան համար մեղադրում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Արմեն Հարությունյանին:

Մահացած Քրիստինեի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ քույրը նոր էր սրտի վիրահատություն տարել, եւ քանի որ նրա ընտանիքը զբաղվում էր անասնապահությամբ եւ սարում է գտնվել, իրենք են քրոջ խնամքով զբաղվել:

«Իմ քրոջ մահվան միակ պատճառը եղել է Եղեգնաձորի բաժնի պետը` Հարությունյանը, ու իր անձնակազմը, ես չեմ լռելու, բողոքելու եմ մինչեւ վերջ, գնալու եմ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մինչեւ անգամ պատրաստ եմ հացադուլի` մինչեւ Փաշինյանն ինձ չլսի»,-ասել է նա:

Մահացածի եղբայրը պատմել է, որ խնդրո առարկա բնակարանը, որտեղ իրենք ապրում են շուրջ 30 տարի, դպրոցից են իրենց հատկացրել: Նույն շենքում 2 սենյակ են հատկացրել նաեւ երաժշտության ուսուցչուհուն, ոստիկաններն էլ ցանկացել են այդ սենյակները տրամադրել երաժշտության ուսուցչուհուն:

«Մարզպետին էլ էի նամակ գրել, վարչապետին էլ, բայց ոչ մի արձագանք, եւ եղավ այն, ինչը չպետք է լիներ»։

Մահացած 32-ամյա կնոջ ամուսինը` Արտյոմ Վարդանյանը, պատմել է, որ մի քանի օր առաջ իրենք զգուշացրել են ոստիկաններին, որ չանհանգստացնեն իրենց ընտանիքին, քանի որ կինը վատառողջ է, սակայն ոստիկանները այցելել են կնոջ հայրական տուն:

Մանրամասներն՝ այստեղ։

Ավելին
Back to top button