ՄիջազգայինՆորություններ

ՌԴ Ուլյանովսկի շրջանում դեռահասը կացնով սպանել է ընտանիքի անդամներին և ինքնասպան եղել

Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ուլյանովսկի շրջանի Պատրիկեևո գյուղում տեղի ունեցած հանցագործության վայրից:

 1in.am-ի փոխանցմամբ՝ դեռահասը կացնով սպանել է ընտանիքի անդամներին, այնուհետև ինքնասպան եղել:
Իրավապահները ստուգում են դեպքի վայրը: Տեսանյութի կադրերում երևում է, որ խաղալիքները, որոնցով խաղացել են դեռահասի չորսամյա եղբայրն ու քույրը, ցրված են հատակին:

Հարուցվել է քրեական գործ՝ «Երկու կամ ավելի անձանց սպանություն, այդ թվում՝ փոքրահասակ» հոդվածով:
Սպանությունը տեղի է ունեցել Պատրիկեևո գյուղում, որը գտնվում է Ուլյանովսկից 170 կմ հեռավորության վրա: 16-ամյա դեռահասը կացնահարել է 42-ամյա մորը, 69-ամյա տատին և 66-ամյա պապին, ինչպես նաև չորս տարեկան երկվորյակներին՝ եղբորն ու քրոջը: Դրանից հետո երիտասարդը ինքնասպանություն է գործել: Նա երկտող է թողել, որտեղ բացատրել է կատարվածի դրդապատճառները. նա որոշել է հեռանալ կյանքից և հարազատներին «տանել իր հետ», որպեսզի չտխրեցնի նրանց:
Ընտանիքի հայրն այդ օրը տանը չի եղել: Ենթադրաբար, նա աշխատում է այլ տարածաշրջանում:
Հինգ սպանվածներին հայտնաբերել են օգոստոսի 18-ի կեսօրին իրենց տանը: Տղայի մարմինը մի փոքր ուշ է հայտնաբերվել, գյուղի մերձակայքում գտնվող բջջային կապի աշտարակի մոտ:
Ավելին
Back to top button
Close