Նորություններ

Խոշոր վթար Երեւանում․ Opel-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QL 832 համարանիշի և Mitsubishi Io մակնիշի 35 CP 179 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Վթարից տուժածներ չկան:

Փաստի առթիվ Երևան ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում:

Ավելին
Back to top button