ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է սյանը

Մոսկվայի արևելքում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների տվյալներին: Տուժել է 14 մարդ:

ՃՏՊ տեղի է ունեցել «Էնտուզիաստներ» մայրուղու թիվ 60 տան մոտակայքում: Ավտոբուսը մխրճվել է սյան մեջ:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ավտոբուսում գտնվել են ՌԴ քաղաքացիներ: «Ինտերֆաքս» -ը, հղում անելով իրազեկված աղբյուրին, տրամադրում է այլ տեղեկություններ, որոնց համաձայն տուժածները հանդիսանում են Չինաստանի քաղաքացիներ:

ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 32 մարդ: Ճանապարհային ոստիկանությունում հաստատել են միջադեպի փաստը՝ ասելով գործակալությանը, որ տեղում աշխատում են բժիշկներն ու ճանապարհային ոստիկանության տեսուչները:

Ստորև բերվում է Life- ի տրամադրության տակ գտնվող զբոսաշրջային ավտոբուսի վթարի պահի տեսանյութը, որում ուղևորվում էին Չինաստանի քաղաքացիները:

Ավելին
Back to top button
Close