ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ի՞նչ անել միջատների խայթոցների դեպքում

Ամռանը բնության գիրկ մեկնելու իսկական ժամանակն է, սակայն գաղտնիք չէ, որ շոգ եղանակին հանգստյան գոտիներում եւ ոչ միայն ակտիվանում են զանազան միջատներ: Դրանց խայթոցներից ապահովագրված չէ ոչ ոք, եւ հատկապես երեխաները շատ զգայուն են մոծակների կամ մեղուների խայթոցների նկտամամբ:

Եվ այսպես, ի՞նչ անել միջատների խայթոցների դեպքում:

Մեղուներ

Վտանգավոր է ոչ միայն մեղվի խայթոցը, այլեւ խայթը, որը մեղուն թողնում է մարդու մաշկի տակ եւ բորբոքում այն: Կարմրությունը, ուռածությունը եւ ցավը արագ մեծանում են եւ կարող են անհանգստացնել մարդուն շաբաթներ շարունակ: Հատկապես ծանր է ալերգիկ մարդկանց համար, քանի որ նրանց մոտ մեղվի խայթոցից հետո կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ. մի վիճակ, որը խիստ վտանգավոր է կյանքի համար: Այդ պատճառով մեղվի խայթոցից անմիջապես հետո պետք է՝

  • հեռացնել խայթը (պետք է հեռացնել երկու մատները սեղմելով. չի կարելի խայթը հանել եղունգներով կամ գործիքներով, քանի որ այն կարող է մասնատվել, եւ դրա մասերը կմնան մաշկի տակ):
  • լվանալ խայթոցի հատվածը ջրով եւ սառույց դնել
  • խմել հակահիստամինային պրեպարատ

Մոծակներ 

Թեեւ մոծակի խայթոցն ինքնին վտանգավոր չէ, սակայն դրա արդյունքում առաջացած վերքը քորելը կարող է նպաստել վարակի տարածմանը: Մոծակի խայթոցը հաճախ նպաստում է նաեւ ալերգիկ դերմատիտի սրացմանը:

Մոծակի խայթոցի դեպքում՝

  • լվացեք խայթոցի շրջանը ջրով եւ օճառով
  • խայթոցի շրջանում դրեք սառը թրջոց կամ սառցապարկ
  • եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր` վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով
  • եթե խայթոցն առաջացրել է ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորով, ցանով, կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով եւ գիտակցության   խանգարումներով, կանչեք շտապօգնություն:

 

Doctors.am

Ավելին
Back to top button
Close