Նորություններ

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Օգոստոսի 18-ին, ժամը 14:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 8 քմ հատված:

Ավելին
Back to top button