ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Սերժ Սարգսյանի վարչախումբը իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա․ Արմեն Աղայան

Արցախում փոփոխությունների շատ մեծ պահանջ կա, որի խորհրդանիշն այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այս կարծիքին է քաղաքագետ, «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը։

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Արմեն Աղայանն, անդրադառնալով Արցախում կայացած հանրահավաքին և Վերածննդի հրապարակում Փաշինյանի կողմից արված շեշտադրումներին, նշեց, որ հօգուտ միացման արված առաջին քայլն արված է։

«Եթե մինչև հիմա անկախության թատրոնը շարունակողների և միացումը ամրագրողների բանավեճի մեջ կար կասկած, թե արցախցիներն ինչ են ուզում, ապա կարծում եմ՝ հրապարակը այդտեղ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի վանկարկումներին  հաստատեց, որ իր ընտրությունն ակնհայտորեն միացումն է և փոփոխությունները նաև Արցախում»։

Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։

«Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Արմեն Աղայանը նշեց․

«Դավադրության գնալ անգամ ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող, լեգիտիմ իշխանությունն՝ առավել ևս, եթե ուզում է մնալ լեգիտիմ։ Երբեմն լեգիտիմ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ավելին, բայց դրա գինն այն է, որ նա կկորցնի իր լեգիտիմությունը և իսկապես կվերածվի դավաճանի։ Կարծում եմ՝ այս ընտրությունը Նիկոլ Փաշինյանի ընտրությունը չէ»։

Անդրադառնալով 2008-ին Արցախից զինվորականներ բերելու հայտնի ցուցմունքների փաստին, Աղայանը նշեց․

«Օգանովսկու ցուցմունքը այնպիսին է, որ կարծես ամեն ինչ պատմում է, բայց ոչ մի կոնկրետ մեղադրանք այդ ցուցմունքից չի հիմնավորվում։ Այնպիսի տպավորություն է, որ մարդը պրոֆեսիոնալ ցուցմունք տվող է և գիտի՝ ինչպես անի, որ համ ցուցմունք տա, համ չտա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Ավելին
Back to top button
Close