ՆորություններՔո ձայնը

Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թեև չեմ սիրում նույն թեմայից «տրիլիոն» անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով:
Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը, թիվ մեկը հետևյալն է․

Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի:
Մենք ընդհանրապես նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր՝ հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին:

Էս հարցի պատասխանն է առանցքային:
Սա եմ ուզում լսել:
Սրա մասին բանավեճ եմ ուզում տեսնել՝ փաստարկներով և հակափաստարկներով:

Ինձ համար ինտուտիվի պատասխանն ակնհայտ է:

Ես չեմ հասկանում՝ ինչ բան է ժողովորդի իշխանությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հեղափոխական քաղաքականությունը, լեգիտիմ իշխանությունը և նույնիսկ ազատ և արդար ընտրությունը, եթե մեզ համար նորմալ է, որ Հայաստանի ժողովորդին պատկանող որևէ բնական ռեսուրսի եկամուտը հարստացնի ոչ թե հայ ժողովորդին, այլ մասնավոր անձին՝ տեղական թե օտարեկրյա: Եթե եկամտի մեծ մասը հայ ժողովորդին չէ:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է բնապահպանական բոլոր ռիսկերը կրի հայ ժողովուրդը, իսկ դրանց դիմաց ստացած եկամտի մեծ մասը ստանա մեկ այլ սուբյեկտ, ու սա համարվի նորմալ, լավ, ընդունելի: Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է:

Բայց սա իմ պատասխանն է, գուցե կան այլ մոտեցումներ:

Միգուցե ես սխալվում եմ: Այդ դեպքում խնդրում եմ ինձ փաստարկված պատաասխանել: Պատասխանել հենց իմ դրված հարցին: Այլ ոչ թե դասախասություններ կարդալ հուզականության, իրատեսության, պետականամետության մասին և այլն:

Հ.Գ.
Ի դեպ հույզերի մասին:
Հույզն ինքնին ոչ միայն վատ բան չէ, այլև քաղաքականության անհրաժեշտ հիմք, նաև բանականության անհրաժեշտ մաս:
Ես չեմ հասկանում ինչ գործ ունի մարդը քաղաքականության մեջ, եթե նրա հիմանական դրդապատճառը հետևյալ երեք հույզերից մեկը չէ
սեր սեփական երկրի ու ժողովորդի նկատմամբ
սեր արդարության նկատմամբ
սեր ազատության նկատմամբ
այս երեք հզոր հույզերն են քաղաքականի հիմքում, ու դրանք չեն կարող փոխարինվել որևէ կեղծ սթափությամբ և այլնով»:

Թեև չեմ սիրում նույն թեմայից "տրիլիոն" անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով: Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Sonntag, 18. August 2019

Ավելին
Back to top button