Նորություններ

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու

Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու:

Ձերբակալվածների տարիքը 18-ից 38 է: Պետական անվտանգության խորհրդի տվյալներով՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են:

Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը գտնվում է շփման գծի մոտակայքում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ:

Aliq.ge

Ավելին
Back to top button