ՄիջազգայինՆորություններ

Սոչիում ջրհեղեղ է. իշխանությունները կոչ են արել՝ պատրաստ լինել տարհանման

Սոչիում երեկ՝ օգոստոսի 17-ին, հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Օդերևութաբանները նախազգուշացրել են քամու ուժգնացման, հորդառատ անձրևների, ամպրոպի և ծովում պտտահողմի ձեւավորման բարձր հավանականության մասին:

Ըստ կանխատեսումների՝ տարերքը հիմնականում վտանգավոր կլինի Լազարևսկի շրջանում: Քաղաքի արտակարգ ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմում: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից և պատրաստ լինել տարհանման համար:

 

shamshyan.com

 

Ավելին
Back to top button