Միջազգային

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել․ զոհերի թիվը գերազանցել է 60-ը, կա մոտ 200 վիրավոր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Вести-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը խլել է 63 մարդու կյանք, ավելի քան 180 մարդ տուժել են։ Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

 

Ավելին
Back to top button