ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ամբողջ երկիրը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին․ համակարգեր են փոխվում այդ մի քրեական գործի համար․ սա անթույլատրելի է

ՍԴ դատավորների՝ փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանեց, թե կենսաթոշակի գնալու սխեմա է մշակվել։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշեց՝ իր կարծիքը բացասական է այս նախագծի վերաբերյալ։

«Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է՝ ինչու նման նախագիծ պետք է լիներ, եթե խոսքը գնում է իրավական երկրի մասին, եթե խոսքը գնում է այն մասին, որ մեզ համար անհրաժեշտություն էր բարեփոխման ենթարկել օրենսդրությունը։ Նման անհրաժեշտություն իհարկե չկար, շատ անհասկանալի առաջարկ է»։

Լուսինե Սահակյանը վտանգավոր է համարում առաջարկը, ավելի շուտ՝ սպառնալիք պարունակող․

«Կամ դուք հրաժարական եք տալիս մինչև հիշատակված ժամկետը, հեռանում եք և ստանում ձեր աշխատավարձը,  գործ չեք անում, գումար եք ստանում, և կամ կարող է լինել քրեական պատասխանատվություն, բնականաբար, նաև կասեցվելու են նրանց լիազորությունները ըստ նախագծի։ Ընդամենը մի քանի դատավորի նկատմամբ նման քրեական հետապնդման հարուցումը , որը հետագայում կարող է արդարացման հիմքով կարճվել, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ որ այդ քրեական գործը ընթացքի մեջ կլինի, ըստ էության մենք չենք ունենա սահմանադրական դատարան»,-նշում է Լուսինե Սահակյանը։

Փաստաբանի կարծիքով, ամբողջ երկիրը ծառայում է մեկ քրեական գործի (Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությանն է առնչվում)։ Նա այս հանգամանքը համարում է անթույլատրելի։

«Օրենքներ են փոխվում այդ մի քրեական գործի համար, համակարգեր են փոխվում այդ մի քրեական գործի համար, ինչը անթույլատրելի է։ Հետապնդումներ են հարուցում, որպեսզի սպասարկեն այս քրեական գործին։ Սա անընդունելի է։ Մենք իրականում գնում ենք կործանման ուղիով»։

Ավելին
Back to top button
Close