ՄիջազգայինՆորություններ

Վերծանվել է դաշտում վթարային վայրէջք կատարած Airbus A321-ի սեւ արկղերի ձայնագրությունը

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) մասնագետները վերծանել են «Ժուկովսկի» օդանավակայանի մոտակայքում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած Airbus A321 օդանավի սեւ արկղերի ձայնագրությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Օդաչուների եւ երթակարգավարների միջեւ ձայնագրությունը հստակ է: Նշվում է, որ երթակարգավարները մինչ թռիչքի մեկնարկը օդանավի անձնակազմին զգուշացրել են դաշտի վրա թռչունների առկայության մասին:

Սեւ արկղերի վերծանման աշխատանքները շարունակվում են, կատարվում է տեղեկատվության վերլուծություն:

Հիշեցնենք, որ Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը ստիպված վթարային կոշտ վայրէջք էր կատարել, քանի որ թռչունների երամը բախվել էր օդանավի շարժիչներին՝ վնասելով դրանք: Մոսկվայից Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավում 233 մարդ կար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնաթիռի օդաչուներին շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում, իսկ անձնակազմի մյուս անդամները շքանշաններ են ստացել:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button