ՄիջազգայինՆորություններ

Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 8 մարդ է զոհվել

Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով 8 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունից:

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժ.1:34-ին: Հրդեհաշիջման աշխատանքները տեւել են ավելի քան 3 ժամ:

Հյուրանոցից տարհանվել է 136 մարդ: Այրված տարածքի մակերեսը կազմում է շուրջ 1000 քառ. մետր:

Հրդեհը տարածվել է հյուրանոցի լվացքատնից: Պատճառները չեն նշվում:

Ավելին
Back to top button