ՆորություններՔո ձայնը

«Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին. իրական ծաղր ու ապտակ Հայաստանի ինքնիշխանությանը»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաստորեն Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չէ` հիմք

Նորայր Նորիկյան

ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի` իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք է, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

Թե ինչպիսի վնաս կարող է հասցվել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը այդ անձին Հայաստանին հանձնելու դեպքում, գիտեն միայն իրենք, բայց որ այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ակնհայտ ու բացահայտ է:
Փաստորեն, որպես պետություն, Հայաստանը զրկվում է քրեական հետապնդում իրականացնելու և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու իր ինքնիշխան իրավունքից:

Բայց այս հարցում անիմաստ ու անհիմն է մեղադրել Ռուսաստանին: Մարդիկ առաջնորդվել են իրենց պետական շահերով: Դու՛ք բարի լինեիք Ձեր գործողություններն իրականացնել այնպես, որ, ինչպես Դուք եք ասում, ոչ մեկ, այդ թվում Միհրան Մողոսյանը, չպլստար ու խուսափեր պատասխանատվությունից: Ինչու՞ և ո՞ւմ թույլտվությամբ կամ համաձայնությամբ այդ մարդը կարողացավ դուրս գալ Հայաստանից: Այս ձախողման ու տապալման, իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու…

Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ինչպես մի առիթով նշեց ՀՀ վարչապետը, հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր…»:

Ավելին
Back to top button