Նորություններ

Սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։

Ավտոճանապարհի 125 կմ-ին Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ օգոստոսի 19-22-ն ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ:

 

Back to top button
Close