ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Անազնիվ կհամարեմ ցանկացած դատավորի քայլ, ով պատրաստ կլինի այդ գումարները վերցնել». Ս. Սահակյան

«Նախագիծը խնդրահարույց եմ համարում, քանի որ ազատ կամարտահայտման հնարավորություն չի տալիս, խնդրահարույց եմ համարում նաև պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին՝ կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Սահակյանն ընդգծեց նաև. «Միակ նկատառումը, որ տեսնում եմ, ընդամենը նյութական ազդակների ներքո գործող դատավորներից ազատվելն է նրանց կաշառելու ճանապարհով, որոնց կփոխարինեն նորերը, որոնք կնշանակվեն գործող պառլամենտի կողմից»:

«Անազնիվ կհամարեմ ցանկացած դատավորի քայլ, որ այդ նյութական շահագրգռվածությունից ելնելով, պետության համար գործունեություն չիրականացնելով՝ պատրաստ լինի այդ գումարները վերցնել»:

Անդրադառնալով ՄԻԵԴ վճռից հետո ֆինանսական պատասխանատվությունը դատավորներին թողնելու դրույթին՝ Սահակյանն ընդգծեց. «Ամեն դատական սխալ չէ, որ կարող է դատավորին նյութական պատասխանատվության ենթարկել, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին գնահատվի»:

 

Back to top button