ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գայթակղիչ ձկնորսուհին, ով հաճախ կռիվ է տալիս իրենից ավելի խոշոր ձկների հետ

Էմիլի Ռիմերը ծնունդով Մայամիից է, ու մանուկ հասակից շատ ժամանակ է անցկացրել Ատլանտյան օվկիանոսի ափերին: Ավելի ուշ նա տարվել է ձկնորսությամբ Ֆլորիդայի եւ Կարիբյան ավազանի ջրերում: Գլամուր շիկահերը Instagram-ի իր էջում, որտեղ ունի ավելի քան 135.000 հետեւորդ,  պարբերաբար լուսանկարներ է հրապարակում: Լուսանկարներում Էմիլին կեցվածք է ընդունում բիկինիով՝ իր բռնած ծովային տարբեր կենդանիների հետ:

Աղջիկը նշում է, որ իր զբաղմունքն օգնում է պահպանել մարմնի կենսական տոնուսը, քանի որ որոշ ձկների հետ ստիպված է լինում պայքարել մոտ կես ժամ, եւ դա գերազանց մարզանք է մարմնի վերին հատվածի համար:

Իսկ հարցին, թե ինչու է ձկնորսությամբ զբաղվում բիկինի հագած, Էմիլին պատասխանել է, որ դա ավելի պրակտիկ է Ֆլորիդայում եւ մյուս վայրերում տիրող շոգ եղանակին:

 

 

Back to top button
Close