ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Մելանյան կրկին ամեն ինչ փչացրեց». սոցցանցում քննարկում են առաջին տիկինների նոր լուսանկարները

«Ֆրանսիան արդեն այն չէ», — չարահեգնորեն ընդգծում են մեկնաբանները Մելանյա Թրամփի եւ Բրիջիթ Մակրոնի լուսանկարների ներքո:

Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ հետ մեկնել էր Սպիտակ տուն: Երկու առաջին տիկինները սպիտակ գույնի զգեստներով էին, եւ ամեն ինչ լավ էր, մինչ լուսանկարիչներից մեկը կորոշեր կանանց նկարել թիկունքից:

Սոցցանցում անմիջապես սկսեցին համեմատել առաջին տիկինների կազմվածքները՝ այդ ընթացքում մոռանալով Մելանյայի (49 տարեկան) եւ Բրիջիթի (66 տարեկան) տարիքային տարբերությունը: Իհարկե, հանուն ճշմարտության հարկ է նշել, որ Մելանյան գտնվում է գերազանց ֆիզիկական վիճակում, եւ զգեստը հրաշալի կերպով ընդգծել է նրա կազմվածքը:

Իր տարիքում Բրիջիթը բավականին գրավիչ է, եւ փորձում է վայելուչ տեսք ունենալ բոլոր աշխարհիկ միջոցառումներին, որոնց նա մասնակցում է երիտասարդ ամուսնու հետ:

Սակայն երիտասարդ տարիքը եւ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները օգնում են լեդի Թրամփին գերադասելի հրապուրիչ տեսք ունենալ ցանկացած կնոջ կողքին:

Back to top button
Close