ՆորություններՏնտեսականՔո ձայնը

Նիկոլ Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.

«2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով:

Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով:

Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե մայրաքաղաք Երեւանի հաշվին:
Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են եւ հեռանում:

Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները եւ գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետեւ վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, եւ մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ մինչ  2018 թվականի հեղափոխությունը:

Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից:

Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունն ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար եւ այսպես շարունակ»:

Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը եւ ըստ էության գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եւ այն, որ մեր երկրում հիպոտեկային վարկերը աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է:

2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով:

 

Ավելին
Back to top button