ՆորություններՍպորտ

Լևոն Արոնյանը Սենթ-Լուիսի՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Սենթ-Լուիսի մրցաշարի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, որն ընդգրկված է Grand Chess Tour-ի շարքում։

Եզրափակիչ օրն Արոնյանը 3 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն և 4 ոչ-ոքի խաղացել։ Մրցաշարի արդյունքում հայ շախմատիստը 22 միավոր է վաստակել։

Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։ Երկու շախմատիստների ակտիվում էլ 21․5 միավոր կա։

Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։ Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-ից 30-ը դարձյալ Սենթ-Լուիսում։

Ավելին
Back to top button