Նորություններ

Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր.

խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկներն արդեն եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկն ինձ ուղղեց՝ 5000 տարվա։

Ես ներողություն խնդրեցի սխալի համար, ինքս ինձ ուղղեցի եւ ավելացրի. «Հայաստանի համար 2000 տարի այսկողմ, 2000 տարի այնկողմ՝ իրականում մեծ սխալ չէ»։

Զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին եւ տպավորվեցին»։

 

Ավելին
Back to top button