Նորություններ

ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը:

Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Արսեն Այվազյանն օժտված է բարոյահոգեբանական որակական բարձր հատկանիշներով և մասնագիտական գիտելիքներով և ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն` կանի առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց Այվազյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կանի ամեն հնարավոր բան՝ կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը նպաստելու համար:

ՀՀ քննչական կոմիտե

Ավելին
Back to top button