ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մարդիկ երաշխիք ունեն, որ եթե հրաժարական տան, սոված չեն մնա». փաստաբանը՝ վիճելի դրույթի մասին

«Դա ճգնաժամի լուծման տարբերակ է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում հայտնեց փաստաբան Կարապետ Բադալյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորն այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։

«Երբ սկզբում քննարկումները սկսվեցին, իրավական խնդիրները բարձրացվեցին, շարունակվեց նաև քաղաքական քննարկումը, և իրավաքաղաքական լուծում պետք է տրվի»,- նշեց Կարապետ Բադալյանը:

Փաստաբանի խոսքերով՝ հրաժարական ներկայացրած դատավորները պետք է ունենան նաև սոցիալական երաշխիքներ: «Մարդիկ երաշխիք ունեն, որ եթե հրաժարական տան, սոված չեն մնա»,- նշեց փաստաբանը:

Ավելին
Back to top button
Close