Նորություններ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառում. 1 օրվա արդյունքներ

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 13-ից 14-ը հանրապետությունում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է կանեփի վայրի աճած 2783 կգ զանգված:
Տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել է կանեփի 39 բույս:

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 232 փամփուշտ և նռնակի 2 պայթուցիչ::

Միջոցառման շրջանակներում 1 օրում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է <<Կանեփ-կակաչ-2019>> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն:

Ավելին
Back to top button