Նորություններ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին ու տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Վան Գրիգորյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ունեցած դերին: Զրուցակիցները նաև ջերմությամբ են վերհիշել վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցը և անդրադարձել են դրա արդյունքներին:

Ավելին
Back to top button
Close