Նորություններ

Գարո Փայլանը մարաշեցիներին խնդրել է իրականացնել Ուրուգվայում բնակվող հայ ծերունիների երազանքը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Ուրուգվայում բնակվող հայ ծերունիների հետ լուսանկար է հրապարակել, նշելով, որ նրանց երազանքն է` տեսնել Մարաշը, մինչև մահանալը:

Փայլանը լուսանկարը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Աշխարհի մյուս ծայրում` Ուրուգվայում, Արևմտյան Հայաստանի 20 հազար հայ է բնակվում: Նրանցից են այս երեք քույր և եղբայրը, որոնց մեծագույն երազանքն է տեսնել Մարաշը, նախքան կկնքեն մահկանացուն: Մարաշեցինե՜ր, իրականացնենք նրանց երազանքը»,- գրել է Փայլանը:

Ավելին
Back to top button