Նորություններ

Վճռաբեկ դատարանը մուտքագրել է Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը

Վճռաբեկ դատարանը օգոստոսի 6-ին մուտքագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը:

Ըստ դատական դեպարտամենտի «Ֆեյսբուքյան գրառման», վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան, և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,-նշված է հաղորդագրության  մեջ:

Ավելին
Back to top button
Close