ՄիջազգայինՆորություններ

Նոր Զելանդիայի մզկիթներում 51 մարդու գնդակահարած Տարանտը բանտից նամակ է ուղարկել Ռուսաստան

Ավստրալիայի բնակիչ Բրենտոն Տարանտը, ով մեղադրվում է Նոր Զելանդիայի 2 մզկիթում 51 մարդու սպանության մեջ, բանտից նամակ է գրել Ռուսաստանից ոմն Ալանի: Ինչպես հայտնում է meduza.io-ն, 6 էջանոց նամակը հրապարակել է 4chan կայքը:

Տարանտը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Ալանին՝ փոստային նամականիշեր ուղարկելու համար, նաեւ պատմել է 2015թ.-ին Ռուսաստան կատարած մեկամսյա ուղեւորության մասին: Նա հիշատակել է Պլատոնին եւ այլ փիլիսոփաների ու գրողների, նաեւ ցավ հայտնել, որ չի կարող ազատություն տալ իր զգացմունքներին, այլապես կալանավայրի պահնորդները կառգրավեն նամակը:

Տեքստում նշվում է, որ շուտով կգա «մեծ հակամարտության» ժամանակը: Բացի այդ, նամակում կան արտահայտություններ, որոնք կարելի է գնահատել որպես զենք վերցնելու կոչ:

Նոր Զելանդիայի քրեակատարողական հիմնարկների գործերով նախարար Կելվին Դեյվիսը հայտարարել է, որ Տարանտին չպետք է թույլ տրվեր ուղարկել նամակը, եւ դա չպետք է կրկնվի:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակումից առաջ Բրենտոն Տարանտը հրապարակել էր 74 էջանոց  մանիֆեստ՝ միգանտների եւ մուսուլմանների դեմ ուղղված արտահայտություններով:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close