Նորություններ

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի անտառային տարածքներից մեկու դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքների մեջ ներգրավվել են շուրջ 100 հրշեջ, 2 ուղղաթիռ և տասնյակ համապատասխան մեքենաներ։ Մարման աշխատանքներին մասնակցում են նաև տեղի բնակիչները։

Թուրքական աղբյուրը, հղում անելով հրշեջ ծառայության հայտարարությանը, նշում է, որ եթե եղանակային պայմանները չվատանան, ապա հրդեհը հնարավոր կլինի մարել մինչև վաղը:

Նախօրեին էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի անտառներում և գյուղատնտեսական տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Հրդեհի օջախներից 15-ը եղել են անտառներում, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներում։  Ներկայացվում է, որ հրդեհների պատճառը չափազանց շոգ եղանակն է։

ermenihaber.am

Ավելին
Back to top button