ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աֆրիկայում քահանան «բուժել» է հիվանդներին՝ ցողելով նրանց միջատասպան ինսեկտիցիդով

Հարավաֆրիկացի քահանա Լետեբո Ռաբոլագոն իրեն «առաքյալ» է հռչակել, եւ որոշել, որ կարող է բուժել ցանկացած հիվանդություն: Ռաբոլագոն որոշել է իր հիվանդ այցելուներին ցողել Doom տեսակի ինսեկտիցիդով: Այդ նյութն օգտագործվում է միջատների դեմ պայքարի համար:

Այդ եղանակով պաստորը մարդկանց «բուժել» է գրիպից, քաղցկեղից եւ վարակիչ հիվանդություններից: «Բուժման» ընթացակարգից հետո մարդիկ հայտնվում էին հիվանդանոցներում, սակայն քահանային դա չէր կանգնեցնում: «Այս աշխարհում ամեն ինչ ստեղծված է Աստծո կամոք, նշանակում է՝ Doom-ը եւս Աստված է ստեղծել, ուրեմն այն օգտակար է»,- հայտարարել է Ռաբոլագոն:

Այն բանից հետո, երբ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հայտնվել հիվանդանոցներում, Հարավային Աֆրիկայի կրոնադավանության եւ եկեղեցիների ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով քահանայի գործողությունները:

Իսկ «առաքյալը» կարծես թե ոչ մի վատ բան չի տեսնում «բուժական» իր մեթոդների մեջ:

Ավելին
Back to top button
Close