ՆորություններՔո ձայնը

«Զինառի խանութների գործունեությունը պարբերաբար ստուգվում է»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.

«Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում:

Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն, եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»:

Ավելին
Back to top button
Close