ՆորություններՍպորտ

Նոր առաջարկ Նեյմարի համար․ Երկու ֆուտբոլիստ ու 100 միլիոն եվրո

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի համար։ Ավելի վաղ ֆրանսիական ակումբը 250 միլիոն եվրո էր պահանջել կատալոնական ակումբից։

ESPN-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է «Պարի Սեն Ժերմենին» առաջարկել 100 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել թիմի ֆուտբոլիստներից Ֆիլիպե Կոուտինյոյին և Իվան Ռակիտիչին։

ՊՍԺ-ի պաշտոնական խանութներում դադարեցվել են Նեյմարի մարզաշապիկների վաճառքները։ Բրազիլացին մոտ է ֆրանսիական ակումբից հեռանալուն։

Հիշեցնենք, որ որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբը պաշտոնական առաջարկով հանդես չի եկել։

armsport.am

Ավելին
Back to top button