ՄիջազգայինՆորություններ

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Սերգեյ Շոյգուին տեղափոխող օդանավի հետ կապված միջադեպը

ՆԱՏՕ-ի կործանիչներն այսօր Բալթիկ ծովի երկնքում նույնականացման նպատակով են մոտեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխող օդանավին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից:

«ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության օդանավերն օդ են բարձրացել, որպեսզի նույնականացնեն ինքնաթիռը, որը թռիչք է իրականացրել դաշինքի տարածքի մոտակայքում: Երբ նույնականացումը տեղի է ունեցել, ՆԱՏՕ-ի օդանավը վերադարձել է ռազմակայան: ՆԱՏՕ-ն տեղեկատվություն չի ունեցել, թե ով է գտնվել ռուսաստանյան ինքնաթիռի մեջ»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել էր մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխող օդանավին Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա, սակայն դաշինքի ինքնաթիռին հեռացրել են ռուսաստանյան Սու-27-ները:

Ռուսաստանյան ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվել է Մոսկվա՝ Բալթյան նավատորմի օդուժի երկու կործանիչների ուղեկցությամբ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button