ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ն հայտնել է Բարսելոնային Նեյմարի տրանսֆերային արժեքը

«Պարի Սեն Ժերմենը» հայտնել է «Բարսելոնային» թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերային արժեքի մասին, վստահեցնում է Marca պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ի սկզբանե չի ցանկացել Նեյմարին վաճառել «Բարսելոնային», սակայն առկա խնդիրները հաշվի առնելով՝ փարիզյան ակումբի ներկայացուցիչները որոշել են բանակցություններ վարել կատալոնական կողմի հետ։ Ինչպես նշվում է, Նեյմարի համար ՊՍԺ-ն ուզում է ստանալ 250 միլիոն եվրո։ Նման բարձր գումար վճարելու դեպքում «Բարսելոնան» նոր ռեկորդ կսահմանի տրանսֆերային շուկայում։ Ավելի վաղ ՊՍԺ-ն Նեյմարի տեղափոխության համար 222 միլիոն եվրո է վճարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» ի վիճակի չեն այդքան մեծ գումար վճարել 27-ամյա բրազիլացու համար։ Այդ իսկ պատճառով նրանք մտադիր են գործարքի մեջ ներառել Ֆիլիպե Կոուտինյոյին, ում ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

«Բարսելոնան» պատրաստ է գործարքի մեջ ներառել թիմի որոշ այլ ֆուտբոլիստների ևս, սակայն ֆրանսիական ակումբի գերմանացի մարզիչը հետաքրքրված է միայն Կոուտինյոյի ծառայություններով։

armsport.am

Ավելին
Back to top button