ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող են պաշտոնական բանակցություններ սկսվել СУ-35-երի գնման հարցով

Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:

Ըստ թուրքական մամուլի՝ նման տարբերակներից են ռուսական «СУ-35»  նոր սերնդի մարտական օդանավերը:

Թուրքական «Yeni akit» իշխանամետ թերթը գրում է, որ ռուսական կործանիչները Թուրքիային վաճառելու պատրաստակամության մասին խոսում են նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Այդ պաշտոնյաներից է մասնավորապես Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Աղբյուրը նշում է, որ  վերջին զարգացումներից հետո  Թուրքիան օդուժի ամրապնդման տեսանկյունից աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես հիմա տեղի է ունենում Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող կործանիչների արդիականացում, երկարացվում է դրանց շահագործման ժամկետը։ Բայց այդ միջոցներ են ձեռնարկվում թուրքական TFX ինքնաթիռների արտադրության աշխատանքներն արագացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության գլխավոր վարչությունը հրահանգել է զինված ուժերի կառույցներին ուսումնասիրել և մասնագիտական գնահատական տալ ռուսական այդ ինքնաթիռների ձեռքբերման տարբերակին։

«Եթե գնահատականը դրական լինի, ապա Ռուսաստանի հետ պաշտոնապես կսկսվեն գնման բանակցություններ»։

ermenihaber.am

Ավելին
Back to top button